Ի՞նչ սպասել…արդյո՞ք վտանգավոր է…Գագիկ Սուրենյանը մեկնաբանում է վերջին օրերի Երևանում և Արարատյան դաշտում մառախուղի առաջացման պատճառները. տեսանյութ

📌 Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը մեկնաբանում է վերջին օրերի Երևանում և Արարատյան դաշտում մառախուղի առաջացման պատճառները։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքում՝ հունվարի 18-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։

Հունվարի 17-ին, 18-ի գիշերը, 19-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` հունվարի 17-ին, 18-19-ի ցերեկը, 20-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 18-19-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 17-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա՝ 2-3 աստիճանով։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am