Կադրեր՝ Բաքվի դատավարությունից

Ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել որ մի օր նման կադրեր կտեսնեմ։

Անզորությունից տեղս չեմ գտնում…չգիտեմ ինչպես նրանց օգնել:

 

Բաքվի զինվորական դատարանում սկսվել է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով կեղծ, շինծու «դատավարությունը»։

Դատական ​​ֆարսը կշարունակվի հունվարի 21-ին:

Ադրբեջանի բանտում են այս պահին գտնվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն ու նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am