«Ահազանգեր կան, որ արդեն երեխաներին են տանում ժամանակավոր պահման վայրեր»․ մասնագետի գնահատմամբ՝ Պուտինի նոր հրամանագիրը վերաբերում է ՌԴ-ում գտնվող 40 հազարից ավել հայի

iravaban.net-ը գրում է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել անօրինական միգրանտների Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամանակավոր միջոցների մասին՝ նրանց արտաքսման վերաբերյալ օրենքի մշակման նպատակով։

Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանում անօրինական գտնվող միգրանտները պետք է ինքնուրույն լքեն երկիրը կամ կարգավորեն իրենց իրավական վիճակը մինչև ապրիլի 30-ը։

2024 թվականին Ռուսաստանը մի քանի օրենք է ընդունել, որոնք խստացնում են միգրացիոն քաղաքականությունը։ Դրանցից մեկը Ռուսաստանում առանց օրինական հիմքերի մնացած օտարերկրյա քաղաքացիների համար վերահսկվող անձանց ռեգիստրի միջոցով միգրանտներին գրանցելու մեխանիզմ է ներկայացնում։ Այդպիսի անձանց մասին տվյալները գրանցվում են ապօրինի սահմանը հատելու, վիզայի կամ կացության թույլտվության չեղարկման օրվանից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am