Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցել

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած IBA Champions Night-ի շրջանակում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հաջող ելույթներ է ունեցել։

Արթուր Բազեյանը գեղեցիկ հաղթանակ է տարել ալբանացի Արդիթ Մուրջայի նկատմամբ։ Գուրգեն Մադոյանն ուժեղ է գտնվել ուզբեկ Կուդրատիլո Աբդուկախորովից, Նարեկ Մանասյանը՝ նիգերիացի Օսթին Նամդիից։

Դավիդ Չալոյանը 1/4 եզրափակիչի շրջանակում մրցել է Ռուսաստանը ներկայացնող Վիտալի Խուդակովի հետ։ Հայ բռնցքամարտիկը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am