Հայաստանը Թուրքիային է արտահանձնել կազմակերպված հանցավորության մեջ մեղադրվող երկու անձի. լուրը հաստատեց նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ տեղեկությունների՝ թուրքական կողմից հարցումն ուղարկվել է Ինտերպոլի միջոցով։
«2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը, ի պատասխան Ինտերպոլի Կարմիր ծանուցման համաձայն, խնդրել է հանձնել երկրում կազմակերպված հանցավոր գործունեության մեջ ներգրավված երկու անձի: Թուրքիան բարձր է գնահատում այս հարցում Հայաստանի համագործակցությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ «կարմիր ծանուցումը», որը ձերբակալման միջազգային օրդերին ամենամոտ գործիքն է, արտահանձնման նպատակով հետախուզման մեջ գտնվող անձի հետախուզման և ձերբակալման միջազգային ծանուցումն է։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ։
Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ.
Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ»,-նշված է հրապարակման մեջ։