Ծնվեց մեր տղան և նրան նորից Արման անունը դրեցինք, որ տանը նորից Արման կանչենք…ծնվել է 44-օրյայում զոհված հերոսի եղբայրը

Մեր որդուն Արման կոչեցինք, որ տանը նորից Արման կանչենք․ ծնվել է 44-օրյայում զոհված հերոսի եղբայրը
2025 թվականն արցախցի Աղաջանյանների ընտանիքի համար սկսվել է ուրախ լուրով։ Մինուճար որդու՝ Արմանի 44-օրյա պատերազմում զոհվելուց հետո, Համլետն ու կինը՝ Ստելլան ավելի քան 4 տարվա տառապանքներից հետո որոշել են փոխել իրենց կյանքը, նորից ծնող դառնալ։

«Դժվար կայացված որոշում էր։ Արմանից հետո այլևս անիմաստ էր թվում ապրելը։ Որոշեցինք, որ նորից պիտի ծնող դառնանք, ու չնայած այս տարիքին, իրականացրեցինք մեր նպատակը»,-MediaHub-ին ասաց Համլետ Աղաջանյանը։

Որդին՝ Արմանը Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող էր։ 2020-ի ռազմական գործողությունների ժամանակ եղել է Մատաղիսում, այնուհետև հոկտեմբերին D-30-ի ստորաբաժանման անձնակազմին տեղափոխել են Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանի ուղղություն։ Հոկտեմբերի 23-ին Համլետի ընտանիքին հասել է որդու զոհվելու լուրը։

Արմանը զոհվել է հայրենիքի պաշտպանության համար մղված թեժ մարտերի ժամանակ։ Նա ծնողների մինուճար զավակն էր։ Հուղարկավորվել է հայրենի Ճարտար քաղաքային համայնքում։

«Տեղահանությունից հետո, երբ այլևս նույնիսկ Արմանի գերեզմանին չէինք կարող այցելել ու կորցրել էինք ամեն ինչ, որոշեցինք կրկին ծնող դառնալ։ Ծնվեց մեր տղան և նրան նորից Արման անունը դրեցինք, որ տանը նորից Արման կանչենք»,-պատմում է Համլետը։

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am