Հարավկովկասյան երկաթուղու կայարանում հրդեհ է բռնկվել. Գագիկ Շամշյանը մանրամասներ է հայտնում

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Մասիս» կայարանում/ վարչական տարածքի սենյակներից մեկում կրակ ու ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:  Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Այրվել է սենյակներից մեկում եղած գույքը:  Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գոռ Ասրյանն ու կրտսեր պարեկ Ֆռունզե Հովհաննիսյանը:  Դեպքի վայր են ժամանել նաև համյանքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի ոստիկանության բաժնի հերթապահ խուբը:  Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:  Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am