Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է»…տեսանյութ

5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ ծննդաբերական ցավերը վերսկսվել են: Աստղիկ բկ Ծննդօգնության և գինեկոլոգիական ծառայության թիմը կատարել է հրատապ գերձայնային հետազոտություն, արդյունքում հայտնաբերվել է մեծ միոմատոզ հանգույց:

Կինը հղիության ընթացքում հսկվել է, սակայն հանգույցը վտանգ չի ներկայացրել, սակայն ծննդաբերության ընթացքում, երբ արգանդը սկսել է կրճատվել, միոմատոզ հանգույցը սկսել է աճել դեպի արգանդի խոռոչ:

Իրավիճակը բավականին բարդ է եղել, հարց է առաջացել` պահպանել արգանդը, թե հեռացնել: Սակայն ի վերջո ընդունվել է որոշուծ կատարել օրգանպահպանողական վիրահատություն:

Այս ուշագրավ դեպքը խոսում է Աստղիկ բկ բժիշկների մասնագիտական և արագ որոշումների մասին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ լուծել խնդիրը, ամենակարևորը, պահպանելով կնոջ առողջությունն ու ապագայում մայրանալու հնարավորությունը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am