Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ ցավակցելով Իրանում տեղի ունեցած ողբերգական դեպքի առնչությամբ։
«Խոր ցավով տեղեկացանք Իրանում` Խորասանում, ածխահանքի պայթյունի մասին: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է վարչապետը X-ի իր էջում։
Հիշեցնենք, Իրանի Հարավային Խորասան նահանգում 3-օրյա սուգ է հայտարարվել ածխահանքում գազի պայթյունի հետևանքով 52 հանքափորի զոհվելուց հետո: