Մեր ակտիվ պայքարի շրջանը սկսում ենք հոկտեմբերի 2-ին ժամը 18։30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում. Սրբազան (Տեսանյութ)

Մեր ակտիվ պայքարի շրջանը սկսում ենք հոկտեմբերի 2-ին ժամը 18։30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում. Մարզահամերգային համալիրում Սրբազան շարժման մեծ հավաքին հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ սեպտեմբերի 28-29-ին Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողություններով պայմանավորված՝ որոշել են նոր պայքարի շրջանը սկսել հոկտեմբերից։

«Մտնում ենք պայքարի ինտենսիվ և հետևողական փուլ՝ համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ՝ հաղթանակով երաշխավորված։ Պատրաստ եղեք երկրի առջև վեր առնող ցանկացած իրավիճակներին համարժեք պատասխանի»,-ասաց նա։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am