ՀՀ պաշտպանության նախարարությունից, Oragir.News-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են, որ Սյունիքի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողներից մեկի կողմից գլխի հետնամասի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայողը սեպտեմբերի 30-ի դրությամբ շարունակում է բուժումը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
Oragir.News-ը կապ հաստատեց Քննչական կոմիտե՝ հասկանալու քրեական վարույթի շրջանականերում ի հայտ եկե՞լ են նոր հանգամանքներ, և ծառայակցին վիրավորած զինծառայողի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությու՞ն կա։
ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ այս գործում նոր բան այս պահի դրությամբ չկա։
«Այս պահի դրությամբ խափանման միջոցի փոփոխություն չի եղել, զինվորական հսկողություն է, և զինծառայողը շարունակում է իր ծառայությունը։ Գործում որևէ նոր բան չկա։ Ինչ, որ կար, արդեն հրապարակել ենք»,- հայտնեցին ՔԿ-ից։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: