Ողբերգական ավտովթար Կոտայքում. վարորդին դուրս են բերել հատուկ տեխնիկայի կիրառմամբ, վերջինս մահացել է

Փետրվարի 4-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 08:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Գևորգյանի իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա, նրան պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և վերջինը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպնավող հատուկ տարածք:

Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am