Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երեկ առավոտյան կորցրեցինք մի բացառիկ հայորդու։ Լևոն Մհլամյանը, ում առաջին անգամ հանդիպել էի Գյումրիի քաղաքապետարանում 2013 թվականին, այն եզակի հայերից էր ով 44֊օրյա պատերազմի օրերին շատ խոսելու և քիչ անելու փոխարեն թողեց ամեն բան Մարսել/Ֆրանսիայում և իր զինակից ընկերների փոքր ջոկատով մեծ դժվարությամբ հասավ Հայաստան և մի անգամից մեկնեց ճակատ։
Թողեց իր կնոջը, նորածին երեխային, աշխատանքը։ Առհամարեց այն փաստը որ Մարսել վերադառնալուց լուրջ դժվարություններ է ունենալու քանի որ կարգավիճակի խնդիրներ ուներ։
Եկավ, կռվեց մինչև զինադադարը, երբևէ չլքեց իրեն վստահված դիրքերը։
Լևոն ջան, պատերազմը քեզ խնայեց բայց քաղցքեղը’ ոչ։ Խորը ցավ եմ ապրում։ Աստված հոգիտ լուսավորի։ Մեր ազգն ել մեզ քեզ նման տասնյակ հազարներ տա։
Վշտում եմ։