Մի օր, երբ պահը գա, կպատմեմ Ճշմարտությունը. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, այժմ՝ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարել է՝ Հայաստանի հավաքական չի վերադառնա։

 

«Կայացրել եմ այդ որոշումը՝ իմ զգացմունքներից ելնելով։ Այդպես եմ որոշել, որոշումս փոխելու մտադրություն չունեմ»,- ասել է Մխիթարյանը։

 

Նա նաև նշել է՝ մի օր կպատմի ճշմարտությունը, թե ինչու է հավաքականից հեռացել։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am