Ողբերգական գիշեր՝ Մերձավանում. մեկ զnհ, մեկ վիրավnր, ի՞նչ է կատարվել

Մամուլում լուրեր են տարածվել, թե գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ:

MediaHub-ին ՆԳՆ–ից հաստատեցին տեղեկությունը։

«Միջադեպ է տեղի ունեցել Մերձավանում, կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,– MediaHub-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նշենք, որ մամուլում նաև գրվեց, որ սպանվածը Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը: Վերջիններս փորձել են միջամտել, որ չմտնեն տուն:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am