Ո՞վ է Մերձավանում մահացած տղամարդը. տեսանյութ դեպքի վայրից

NEWS.am-ի նկարահանող խումբը մեկնել է Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայր, որտեղ այս գիշեր զինված հարձակում է տեղի ունեցել բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ: Կա մեկ զոհ, մեկ վիրավոր:

Սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը:

Հարեւանները NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ սպանվածը 30 տարեկան Գրիգոր Օհանյանն է, ով նոր էր նշանադրվել, պատրաստվում էր ամուսնանալ:

Նշենք, որ դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, արյան հետքեր, նաեւ կրակոցների հետքեր:

Քննչական կոմիտեից էլ NEWS.am–ին հայտնեցի, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am