Մինչև վերջ պայքարելու ենք այս վարչախմբին հեռացնելու համար. Հովհաննես Շահինյան

Մինչև վերջ պայքարելու ենք այս վարչախմբին հեռացնելու համար. լրագրողների հետ զրույցում ասաց «Համահայկական ճակատ» կուսակցության քարտուղար Հովհաննես Շահինյանը։

Շահինյանն, ով ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի կոչով ևս դուրս էր եկել բողոքի ակցիայի, համաձայնեց, որ այլ մասնակիցներ չկան, որովհետև, ըստ նրա, երկրում վախի մթնոլորտ կա։

«Յուրաքանչյուր երիտասարդի հետևում են, վախի, սպառնալիքի մոթնոլորտ կա»,-ասաց նա և նշեց, որ իրենց կռիվը նաև հենց սրա դեմ է։

«Սա երկար չի տևի, պայթելու է»,-ասաց նա։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo