Այս էժան միջոցը կբուժի ձեր մաշկը և կազատի ստամոքսի խնդիրներից

Ցավոք քչերը գիտեն չիչխանի յուղի արժեքավորության մասին:
Այն այնքան ուժեղ ազզդեցություն ունի, որ կարող է վերականգնել նույնիսկ կերակրող մայրերի
ճաքճքած ծծապտուկները, թեև սովորաբար այդպիսի վերքերը շատ դանդաղ և ցավոտ են լավանում:
Մթերքը պարունակում է վիտամիններ А, Е, С, որոնք անփոխարինելի են մաշկի համար, նաև
միկրոտարրեր, որոնք հականեխիչ հատկություններ ունեն, և կարոտին:

Չիչխանի յուղը դեմքի համար

Մաքուր վիճակում չիչխանի յուղը կարելի է կետայնորեն քսել ցանկացած բորբոքման վրա. միջոցն
արագ կվերականգնի մաշկը: Բայց միայն կետայնորեն, քանի որ յուղը շատ նյութեր է պարունակում,
որոնք կարող են թուլացնել մաշկի պաշտպանությունն ուլտրամանուշակագույն ճառագայթներից և
խախտել պաշտպանական շերտի հավասարակշռությունը:

Նարնջագույն յուղը սովորաբար օգտագործում են որպես տարբեր դիմակների ակտիվ բաղադրիչ:
Եթե դիմակների ժամանակ չկա, պետք է այլ կերպ վարվել: Բավարար է միայն 1 կաթիլ յուղ ավելացնել
սովորական ցերեկային քսուքի 1 չափաբաժնին, որը պատրաստվում ես քսել:

Պիրկ մաշկ, առաձգականություն, դեմքի փայլող մաշկ՝ ահա կիրառման արդյունքը:
Եթե պեպեններ կամ պիգմենտային բծեր ունես, ժամանակն է դրանց վերջ տալ:
Բաղադրիչները՝
1 թ. գ. մեղր
3 ճ. գ. տաք կաթ
1 ճ. գ. կաթնաշոռ
1 թ. գ. չիչխանի յուղ
Կիրառումը՝
Մեղրի վրա տաք կաթ լցրու և լավ խառնիր:
Ավելացրու կաթնաշոռը և չիչխանի յուղը, խառնիր:
Դիմակը քսիր դեմքի մաքուր մաշկին:
15 րոպե անց դիմակը մաքրիր խոնավ մատներով, կարծես դիմակ-պիլինգն են հանում: Լվացվիր տաք
ջրով, խոնավեցնող քսուք քսիր:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo