Մեզ բաժին հասած ճակատագիրն է՝ պայքարել այնքան, մինչև արդարությունը կհաղթի. Աստղիկ Գալեյան

«Համոզված եմ, որ էկրանից այն կողմ կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ սուգդ սգա, բայց հավատացե՛ք սուգը սգալու հնարավորությունից էլ են մեզ զրկել։ Մե՛նք պետք է պահաջատեր լինենք, որովհետև մե՛ր որդիներին է սպանել, մեր Հայրենիքն է հանձնել։ Եվ մենք ձեզ հետ, բոլորիդ հետ պետք է լինենք պայքարի առաջնագծում»,- ելույթ ունենալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սրբազան շարժման հավաքում՝ ասաց 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի մայր՝ Աստղիկ Գալեյանը։

Նա նշեց, որ մեզ բաժին հասած ճակատագիրն է՝ պայքարել այնքան, մինչև արդարությունը կհաղթի։

«Սրբազան պայքարը սկսվեց Կիրանցից՝ մեր Սրբազան Հոր առաջնորդությամբ, պայքարը սկսվեց նահատակված ծնողների օրհնությամբ ու օրհնությամբ էլ պետք է ավարտվի։ Այո՛, պետք է ավարտվի հաղթանակով։ Եվ ինչպես Սրբազան Հայրն է ասում, Եռագույնը պետք է հաղթի սևին ու սպիտակին»,- ասաց Աստղիկ Գալեյանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am