Մեքենան շրջվեց ու կողքից հարված ստացանք. Մենչը՝ իր և Անի Երանյանի ավտովթարի մասին

MediaHub-ի «Իմունիտետ» հաղորդման հյուրը պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն է։ StarNews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել հետաքրքիր մտքերը։ Մենչը նախ խոսեց իր նախագծերի հաջողության մասին։

Նա նշենց, որ կարևոր է լավ սցենարը, հետո արդեն քասթինգը։Ըստ Մենչի` կարևոր է, երբ դերասանը մասնագիտական կրթություն  ունի, սակայն իր համար առավել առաջնային են մարդկային որակներն ու թիմում աշխատելու կարողությունը։

Պրոդյուսերը նաև անդրադարձավ Անի Երանյանի հետ ԱՄՆ-ում նոր նախագիծ սկսելու մասին։
Մենչը նշեց, որ նախագծի միտքն իրենն է եղել, իսկ Անիի ընտրությունը միանշանակ էր։

« Անին ճանապարհի մարդ է, միասին շատ ենք ճամփորդել, ապրել ենք երկար միասին «Ֆուլ Հաուս»-ի շրջանակներում, ուրիշ տարբերակ չեմ էլ մտածել, որովհետև գիտեմ, որ Անին կես բառից հասկանում ա ինձ, ուղղակի իր հետ հեշտ ա շատ»։
Նախագծի մասին խոսելով՝ Մենչը նաև պատմեց իրենց ավտովթարի մասին։

«Մեր առաջին հաղորդումը կիսատ մնաց։ Կալիֆորնիայից հետո մենք 5 հոգով էինք գնում նկարահանման, ճանապարհին էինք ու սկսվեց սաստիկ ձյուն, մենք տենց ձյուն վաղուց չէինք տեսել Կալիֆորնիայում։ Ուղղակի հրաշք ա եղել, որովհետև մեքենան freeway-ի վրա շրջվեց ու կողքից հարված ստացանք, մեքենան բարձրացավ երկու ակի վրա պատկերացնում էինք, որ կշրջվեր, բայց ուղղվեց ու մտածում էինք էլի հարված կլինի որովհետև freeway-ա, բայց հրաշք եղավ։
Փառք Աստծո, լուրջ վնասվածքներ չունեցանք բոլոր բարձիկները բացվեցին »։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo