Յանա Դանիելյանը նախկին ամուսնու`Մագայի հետ ամուսնանալուց հետո հրապարակում է արել

Starnews.am-ը գրում է. Տեղեկացրել ենք, որ ապրիլի 20-ին տեղի է ունեցել Մագա Հարությունյանի ու Սուրեն Փահլևանյանի պսակադրության արարողությունը։

Այդ մասին Բլոգերը հայտնել էր իր ինստագրամյան էջում։ Մագան նշել էր, որ նեղ ընտանեկան հարսանիք է լինելու, և հյուրերի քանակը չի գերազանցելու մի քանիսը:

Մագան կիսվել էր մի քանի լուսանկարներով հենց եկեղեցուց։ Դե իսկ բուն պսակադրությանը հաջորդել էր իրենց խնջույքը, որի ընթացքից զույգը ջերմ կադրերով է ներկայացել:

Բոլորը գիտեն, որ Սուրեն Փահլևանյանն ամուսնացած է եղել Յանա Դանիելյանի հետ, նրանք համատեղ կյանքում դուստր են ունեցել`Ադելը:

Յանան նախկին ամուսնու պսակադրության հաջորդ օրը սիրուն կիրակի է մաղթել իր հետևորդներին`հրապարակելով լուսանկար:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo