«Ինտեր»-ը Իտալիայի չեմպիոնն է. Մխիթարյանի պատմական նվաճումը

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրում կայացավմիլանյան դերբին` «Միլան»-«Ինտեր» հանդիպումը:

Խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էինգրոհներով: Սակայն «Ինտեր»-ն առաջինն օգտագործեց իր պահը: 18-րդ րոպեին գլխի հարվածովհանդիպման հաշիվը բացեց Աչերբին: «Միլան»-ը բաց թողած գնդակից հետո մի քանի լավհնարավորություն ուներ վերականգնելու հաշվի հավասարությունը, սակայն չիրացրեց դրանք:Թիմերն ընդմիջման գնացին «Ինտեր»-ի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում «Ինտեր»-ը երկրորդ գնդակն ուղարկեց «Միլան»-ի դարպասը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Տյուրամը: «Միլան»-ին հաջովեց միայն հեղինակության գնդակ խփել: Աչքի ընկավ Տոմորին: Ի վերջո «Ինտեր»-ը հաղթեց 2:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Ինտեր»-ն այս հաղթանակից հետո հավաքեց 86 միավոր և ժամանակից շուտ հռչակվեց Իտալիայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոն:

Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ դարձավ եվրոպական թոփ 5 լիգաներից մեկի` Իտալիայի Սերիա Ա-ի չեմպիոն:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo