«Ձեր աղոթքների շնորհիվ դուրս եմ գրվում հիվանդանոցից». Զառա Արամյան

starnews.am. Տեղեկացրել ենք, որ հաղորդավարուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը օրեր առաջ տեղափոխվել էր երևանյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք:

Զառա Արամյանը սրտի հետ կապված խնդիրների ունի, ինչի պատճառով նրան հոսպիտալացրել են:

Տիկին Արամյանն այսօր խոսել է իր վիճակի մասին`նշելով, որ բժիշկները փրկել են իրեն սրտի թրոմբից:

«Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել… ձեր աղոթքները ինձ պահեցին, սթափեցրին, մղեցին դեպի կյանք…

Այժմ նաև ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդանոցից և վերսկսում նորից ծնված կյանքս…

Շնորհակալ եմ ամեն մեկիդ, թող իմ սիրտը բաբախի բոլորիդ համար

Ընդմիշտ ձեր՝

Զառա Արամյան»,- նշել է Զառա Արամյանը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo