Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան

Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա, Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով, մնացել է հայ եկեղեցին, և սա բնական արտահայտություն է, ոչ թե արհեստական ձևակերպված կամ քաղաքական ենթատեքստով արտահայտություն»,-ասաց Սրբազանը՝ անդրադառնալով Ցեղասպանության հուշահամալիրում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքին։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo