Պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա․ Թովմաս Առաքելյան

«Սա մեր բնական կյանքն է։ Հիմա այս իրավիճակի հետ կապված է պարզապես մարդկանց ուշադրությունը կենտրոնացել, որ հոգևորականներն այստեղ են, գնում են Ոսկեպար, գալիս են Կիրանց, բայց մեզ համար սա բնականոն վիճակ է»,- Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու Թովմաս Առաքելյանը

Նա նշեց, որ Թեմում Բագրատ սրբազանի ներկայությունը միշտ եղել է զգալի և ազդու։

«Ժողովրդի մոտ էսպիսի տարածված բան կա, որ երբ անձնական խնդիր են ունենում դիմում են բժշկի, հետո՝ գիտական ճանապարհների, հետո՝ գուշակների, իսկ ամենավերջում ՝ հույսը դնում են Աստծո վրա և գալիս են եկեղեցի։ Ստի ճանապարհով անցնելուց և տուժվելուց հետո, այնուամենայնիվ դիմում են ճշմարտությանը։ Հիմա մի քիչ անձնայից ազգային վիճակով կարծես այս բոլոր փուլերն անցանք՝ սուտը տեսանք, անուն-ազգանունով սուտը, գիտական հակագիտական և հասկացանք, որ չէ, այս ազգը մի մայր ունի և այն Հայոց եկեղեցին է , պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա»,- ասաց հոգևորականը։

Նշենք, որ Կիրանց-Ոսկեպար ճանապարհատվածն արդեն 6-րդ օրն է փակ է։ Քաղաքացիները շարունակում են պայքարել՝Տավուշում ընթացող սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների դեմ՝ թույլ չտալով իրենց հողերը հանձնել թշնամուն։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo