Ի՞նչ են նկատել Բաղանիսի բնակիչները…տեսանյութ

Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որոնք նախկինում այդտեղ չէին, գրել է «Ազատություն»-ը։

Բաղանիսցի Մեխակ Հարությունյանը, որ գյուղապետարանի կոմունալ բաժնի աշխատակից է, ամեն կիրակի գյուղի տներից հավաքում է աղբն ու հասցնում   Բաղանիս-Այրումի տարածք, որտեղ գյուղի աղբավայրն է։ Նա  փայտից, կարմիրով ներկած սյուներ տեսել է հենց աղբանոցին կից․

«Անգետ մարդն էլ կհասկանար՝ նոր սահմանն է։ Մի 5-6 հատ կար, ամեն 10 մետրի վրա մի հատ խփած էր։ Համարակալած չէր, կարմիր գույնով «կռասկած»՝ կեսից վերև», — ասել է Հարությունյանը։

Ըստ նրա՝ տեղանքն արդեն վտանգավոր է։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo