Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել

Ուղիղ եթերի ժամանակ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ոչ պաշտոնական տեղեկություններով ականազերծում իրականացնողներից մեկն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է։

«Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»,–ArmeniaSputnik–ին լուրը հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo