Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ

Դերասանուհի Իննա Խոջամիրյանի անձնական կյանքը բազմիցս հայտնվել է քննարկումների, ինչպես նաև՝ քննադատությունների կենտրոնում։ Դեռ տարիներ առաջ դերասանուհին բավական բաց էր պահում անձնական կյանքը, այդ թեմայով խոսում էր ամենատարբեր հարցազրույցների ժամանակ, հրապարակումներ էր անում։

Սակայն առաջին բաժանումից հետո Իննան, որոշեց գաղտնիություն պահպանել ու հազվադեպ էր խոսում այդ մասին, հրապարակումներ էլ առհասարակ չէր անում։

Մի քանի սիրավեպերի մասին քննարկումներից հետո Իննայի անունը սկսեցին կապել Գոշ Հակոբյանի անվան հետ։

Հարաբերությունների սկզբնական շրջանում զույգը փորձում էր որոշակի գաղտնիություն պահպանել այդ թեմայով, ո՛չ հաստատում, և ո՛չ էլ հերքում էր տարածվող լուրերը։ Միայն նախորդ տարի՝ իր ծննդյան օրը, Գոշը ինստագրանյան հարթակում Իննայի հետ համատեղ համբույրի լուսանկար հրապարակեց՝ այդպիսով հաստատելով իրենց միությունը։

Նրանք նախ նկարահանվում էին հեռուստասերիալներից մեկում, ապա սկսեցին սեփական նախագծերը թողարկել, որոնք այս կամ այն չափով հաջողություն ունեցան։

Թվում էր՝ ամեն ինչ ներդաշնակ է ընթանում և, ի վերջո, դերասանուհու այս հարաբերությունները օրինական փուլ կմտնեն։
Սակայն, StarNews-ի աչքից չի վրիպել, որ Իննան և Գոշը վերջին շրջանում դադարել են հետևել միմյանց ինստագրամյան հարթակում, ինչպես նաև՝ հեռացրել են համատեղ լուսանկարները։ Օրերս էլ դերասանուհին բավականին տարօրինակ հրապարակում է արել ինստագրամյան իր էջի story բաժնում՝ նշելով.

«Վերջ»։

Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ զույգը բաժանվել է, սակայն դեռևս չի շտապում բարձրաձայնել այդ մասին։
Ինչևէ, սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը, որի մասին, ինչպես միշտ, առաջինը կհայտնի StarNews-ը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo