Անմարդկային ձևով ծեծnւմ են մարդկանց… Լիանա Վանոյանը` Կիրանցի այժմյան իրավիճակի մասին

starnews.am-ը գրում է. Քարտեզագրողները սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում էին մեքենայով անցնել Կիրանցի հատված, սակայն մարդիկ թույլ չէին տալիս նրանց: Նրանք մեքենաներով փակել էին ճանապարհը: Միջամտած Ոստիկանները ճանապարհը փորձում էին բացել, ինչից հետո էլ սկսվեց առավել լարված իրավիճակ:

Լիանա Վանոյանն անդրադարձել է ոստիկանական ուժի կիրառմանը`գրելով.

«Անմարդկային ձևով ծեծում են մարդկանց»:

Նշենք, որ այս պահին դեռևս շարունակում է լարված մնալ իրավիճակը: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը
փորձում է բանակցել գյուղացիների հետ`ճանապարհը բացելու հարցում, սակայն նրանք հրաժարվում են բացել ճանապարհը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo