Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ:

Հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Լրագրողները ԲՀԿ նախագահին հարցրել են, թե ի՞նչ կասի որոշ շրջանակների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու թիրախավորման կապակցությամբ։

«Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ։ Եվ Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք մարդ ենք՝ մնացել ենք մարդ։

Ինձ թվում է՝ իմ պատասխանի հետ համաձայն է հայության 99 տոկոսը»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo