Բարեղամ Հարությունյանը ջախջախել է Եվրոպայի չեմպիոն վրացուն` դուրս գալով ԵԱ-ի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Բարեղամ Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ։

48 կգ քաշային կարգի եզրափակիչում նա մենամարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Էդմոնդ Խուդոյանի հետ, որն առավելության հասավ 5:0 հաշվով։

Տիտղոսի համար ռինգ դուրս կգա նաեւ Նարեկ Մանասյանը (92 կգ)։ Նա կմենամարտի ռուասաստանցի Մուսլիմ Գաջիմագոմեդովի հետ։

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմից բրոնզե մեդալակիրներ են դարձել Անուշ Գրիգորյանը (50 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) եւ Արարատ Հարությունյանը (67 կգ):

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo