5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տուկստլա Գուտիերես քաղաքից 64 կմ հարավ, որտեղ ապրում է մոտ 537 հազար մարդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 143 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo