Չափազանց պարզ միջոց՝ մեջքի ցավից ազատվելու համար

Մեր օրերում մեջքի ցավն ամենատարածված հիվանդություններից մեկն է։ Սա նստակյաց ապրելակերպի, սխալ կամ ծանրաբեռնված ֆիզիկական ակտիվության և նույնիսկ աշխատանքի սթրեսային պայմանների հետևանք է։ Fithaker.ru կայքը գրում է, որ բուժման միջոց կարող են լինել մերսման կուրսերը, ինչպես նաև այլընտրանքային մեթոդներ,ը սակայն շատ մասնագետներ առաջարկում են նաև մեծացնել բնական, օրգանական մթերքի օգտագործումը, ինչը հակաբորբոքային հատկություններ ունի։ Փորձեք ֆիզիկական ակտիվության որոշակի ձևեր, այդ թվում՝ լող և քայլք։

Այս գործում ձեզ կարող է օգնության հասնել նաև հապալասը։ Այն հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք դրականորեն ազդում են մկանների, նյարդերի վրա։ Սպանախը հանգստացնում է ցավը։ Այն նիտրիտներ և վիտամին K է պարունակում, նվազեցնում մեջքի ցավի առաջացման հավանականությունը։ Խնձորը հարուստ է նյութերով, որոնց շնորհիվ այն ուժեղ հակաբորբոքային միջոց է դառնում և կանխարգելում քրոնիկ ցավը։ Իմբիրն առողջություն վրա դրականորեն է ազդում՝ թուլացնելով ուժեղ ցավը։ Մեղրը հայտնի է տարբեր հիվանդություններ բուժելու իր հատկությամբ, սակայն շատերը չգիտեն այն մասին, որ մարդիկ դեռ հին ժամանակներց այն օգտագործել են մեջքի հատվածում ցավը հանգստացնելու և ցանկացած ուռուցքի չափը փոքրացնելու համար։

Բաղադրիչներ

• Կես բաժակ հապալաս
• 1 մանրացրած սպանախ
• 1 ճաշի գդալ մեղր
• Կես թեյի գդալ իմբիր
• 1/3 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը

Իմբիրը եփեք և թողեք սառչի 20 րոպե։ Այն խառնեք մյուս բաղադրիչներին՝ կրեմանման զանգված ստանալու համար։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo