Ես ճշմարտության հաղթանակին եմ հավատում․ Բագրատ Սրբազան

Ես ճշմարտության հաղթանակին եմ հավատում։

Այս մասին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:

«Մենք ընդամենը միջոցներ ենք, գործիքներ ենք։ Այստեղ յուրաքանչյուր մարդ ձայն լսած մարդ է, ներքին ձայն լսած, ինքն իրեն գնահատած, հասկացած, այս մարդկանց ոչ ոք պարտադրանքով չի բերել։

Նրանց ուրախությանը նայեք, այս ուրախությունը, որ դուք բերում եք, ամեն ինչից ավելի է»,-ասել է Սրբազանը։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo