Առատ ձյուն, բուք, սառնամանիք, վատ տեսանելիություն… Եղանակն առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 21-23-ը շրջանների զգալի մասում, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հարավարևելյան է, 5-8մ/վ արագությամբ, փետրվարի 21-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում փետրվարի 21-23-ին սպասվում է ձյուն, 21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում փետրվարի 21–ի ցերեկը կլինի 2-4 աստիճան ցուրտ, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -5…-7 աստիճան։

 

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am