Սիսիանում հուղարկավորել են հոսպիտալում մահացած 21-ամյա զինծառայողին
Արտակ Վարդանյանը ծառայում էր Իջեւանում։ Զորամասի բուժկետի հսկողության տակ էր եղել փետրվարի 15–ից, վիճակը վատթարացել էր, Երեւանի զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել, որտեղ էլ մահացել էր մեկ օր անց։ Նախնական տվյալով՝ Արտակի մահվան պատճառը թոքաբորբն է եղել։

