Միացել եմ Սրբազանի ուղերձով․ Գրիգորի Խաչատուրովը միացավ Սրբազանի շարժմանը

Գեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին, որն այս պահին շրջում է Երևանի բուհերով:

Նրանք ողջագուրվեցին, որից հետո Սրբազանն ասաց. «Հենց հիմա մեր կողքին է մեր շատ սիրելի հրամանատար, վերջին շրջանում միակ հաղթանակած գեներալ Գրիգորի Խաչատուրովը»:

Հարցին՝ ինչ ուղերձով է միացել երթին, Խաչատուրովն ասաց․ «Միացել եմ Սրբազանի ուղերձով»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo