Արմենչիկի կրտսեր որդու ծնունդն է.տեսեք`որքան նման է նա հայրիկին

starnews.am-ը գրում է. Երգիչ Արմենչիկն արդեն տարիներ շարունակ սիրված է արդեն իսկ իր մեծ ընտանիքով: Նրա կինը`Լուսինեն ևս մեծ սեր է վայելում հանրության շրջանում: Շատերը հետևում են նրա գործունեությանն ու առօրյային:

Արմենչիկի կինն իր ինստագրամյան էջում հայտնել է, որ կրտսեր որդին 3 տարեկան է դարձել: Նա նաև լուսանկարներ է ներկայացրել ծննդյան արարողությունից:

Լուսանկարներից երևում է`որ փոքրիկը նման է իր հայրիկին:

Screenshot

Նշենք, որ Լուսինեն վերջերս հետևյալ գրառումն էր կատարել`նվիրված ամուսնուն:

«Ծնունդդ շնորհավոր իմ սեր։ Ես օրհնված եմ, ունեմ քեզ պես ամուսին, լավագույն ընկեր և երեխաների հայր։ Դու նա ես, ով այդքան հոգ է տանում մարդկանց մասին:

Դու ունես ամենամաքուր սիրտը և ամենաբարի մարդն ես, որին ես երբևէ ճանաչել եմ: Դու դրական էներգիա ես ճառագում, ցանկացած վայրում, որտեղ գնում ես կամ ելույթ ես ունենում:
Ես սիրում և գնահատում եմ քեզ անչափ»,- գրել էր Լուսինեն։

Նշենք, որ Արմենչիկն ու կինը 3 երեխա ունեն՝ 2 որդի և 1 դուստր։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo