Աննկարագրելի մարդ, կին ու մամա… Սիրուշոյի շնորհավորանքը` Սյուզան Մարգարյանի ծննդյան առթիվ

Երեկ երգչուհի Սյուզան Մարգարյանի ծննդյան օրն էր: Այս առիթով երգչուհու դուստրը` Սիրուշոն, հրապարակել է իր մայրիկի լուսանկարն ու ջերմ խոսքեր գրել նրա մասին.

«Աննկարագրելի մարդ, կին ու մամա, լավագույնը…»:

Սյուզան Մարգարյանը ծնվել է 1961 թվականին, Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 57 միջնակարգ դպրոցում, զուգահեռ՝ դպրոցական գեղարվեստական դաստիարակության տան թատերական և երաժշտական բաժիններում։ Երգել է Հայաստանի երգչախմբային ընկերության մանկական երգչախմբում, 1977 թվականից՝ «Սերպանտին» վոկալ-գործիքային նվագախմբում, 1978 թվականին առաջին անգամ բեմ է բարձրացել «Սերպանտին» նվագախմբի հետ։

1979 թվականին ավարտել է Հայաստանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի վոկալի բաժինը, 1984 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1980 թվականից երգել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբում, 1990 թվականից՝ Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում[1]։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am