Եթե Եկեղեցու կողմից հնչեցվում է մտահոգություն ու քննադատություն՝ ուղղված իշխանությանը, այն երբեք չի գալիս խարխլելու կամ հարվածելու պետությանը կամ պետականությանը. Տեր Ասողիկ աբեղա Կարապետյան

Ողբերգություն է ազգային և պետականաքանդություն, երբ պետական բարձրագույն իշխանության շարքերում հայտնվում են անձեր, որոնք զուրկ են ազգային ինքնագիտակցությունից և պետական մտածողությունից, այս մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Հայոց Եկեղեցին ազգային գոյութենական ինստիտուտ է, որն իր շնորհաբաշխ էությամբ, ազգակերտ առաքելությամբ և նվիրապետական կարգով սուրբ է և անձեռնմխելի՝ որպես հիմնասյուն Ազգի, Հայրենիքի և Պետականության:

Իր ողջ պատմության ընթացքում Հայոց Եկեղեցին միմիայն փայփայել ու պաշտպանել է, իր ամենայն կարելին ի սպաս է դրել հանուն Հայոց պետության: Եվ հենց այս ամենի գիտակցությամբ է, որ նորօրյա պատմության մեջ վերանկախացած Հայաստանի Նախագահն առաջին ազգային հերոսի կոչումն ու Հայրենիքի բարձրագույն շքանշանը շնորհում է Ամենայն Հայոց Հայրապետին, ով ներկայացնում է Հայոց Եկեղեցու լրումը՝ անցյալով, ներկայով ու գալիքով:

Որոշ է, որ պետք է բացառել նման անձերի մուտքը պետական համակարգ:

Եթե Սբ. Եկեղեցու կողմից հնչեցվում է մտահոգություն, քննադատություն՝ արդար ու հիմնավոր՝ ուղղված իշխանությանը, այն երբեք չի գալիս խարխլելու կամ հարվածելու պետությանը կամ պետականությանը:

Հետևաբար, պետական գիտակից անձը, գործիչը երբեք չի մարտնչի իր իսկ ազգային արժեքի դեմ. մեր Հայրենի պետությունը կենսական կարիք ունի Վռամշապուհների: Միայն այդպես կարելի կլինի լուծել այն բոլոր հիմնախնդիրները, որոնք այսպես քաոս են ստեղծել մեր հարազատ երկրում»,- Facebook-ում գրել է Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo