Այլասեռվածությանը սահման կա՞. դերասանուհի Հասմիկ Խոջյանը զայրացած է

Գաղտնիք չէ, որ դերասանուհի Հասմիկ Խոջյանը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա գրեթե ամեն օր ներկայացնում է իր առօրյան, աշխատանքը, փոքրիկի խնամքը և այլն:

Հասմիկը շատ անգամ խոսում ու կարծիքն է արտահայտում մի շարք իրադարձությունների մասին:

Այս անգամ դերասանուհին խոսել է օրերս ամենաշատը քննարկվողի` «Եվրատեսիլ 2024»-ի մասնակիցների ու ելույթների մասին:

«Չեմ ուզում կիսվել իմ էմոցիաներով, այլասեռվածությանը չափ ու սահման կա՞, ջղայնացած եմ, չկա մի երգ , որ համ լավը լինի, համ չափի ու ցենզուռայի մեջ»,-նշել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա» խումբը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:

Մեր երկիրը`ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում ստացավ 101 միավոր:

Իսկ հեռուստադիտողների կողմից ստացավ 82 միավոր:

Մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեյցարիայի ներկայացուցիչը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo