Նազիկ Ավդալյանն անասելի գեղեցկացել է. նոր լուսանկարներ

starnews.am-ը գրում է. Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, կրկնակի արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանին գիտեն և սիրում են բոլորը:

Նազիկ Ավդալյանը ծանրամարտով սկսել է զբաղվել 18 տարեկանում, իսկ 6 ամիս անց դարձել Հայաստանի չեմպիոն։ Նազիկն այստեղ հաղթանակներ գրանցելուց, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո` 2016 թվականին որոշեց լքել մեծ սպորտը, ինչից հետո նրա արտաքինը մեծապես փոխվել է:

Նազիկը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ որևէ պլաստիկ միջամտության չի դիմել, միայն մի փոքր շուրթերի ձևն է ուղղել, նրա խոսքով`զբաղվում է իր մաշկի և մարմնի խնամքով, ինչի արդյունքը կարծում եմ բոլորս տեսնում ենք:

Նազիկ Ավդալյանը չափազանց կանացի, գրավիչ և գեղեցիկ տեսք ունի այսօր:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo