Մենք պարտվել ենք արդեն, բայց հաղթանակ ունենք. Դավիթ Ամալյան

Հավաքված է այն մասսան, որն ազգային և մարդկային խնդրի համար է հավաքվել, նյութի համար չի. ասաց Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթին միացած Դավիթ Ամալյանը։

Նա նկատեց, որ սրբազանի առաջնորդությունը բավական մարդկային որակ է փոխել։

«Վստահ եմ, որ շատանալու ենք։ Բոլորը համաձայն են, կան չստացված և անտարբերներ, հուսով եմ՝ անտարբերները հոգեդարձ կլինեն, չստացվածներն էլ՝ Աստված իրենց հետ, մենք ոչ մեկի վատը չենք ուզում»,-ասաց նա։

Դավիթ Ամալյանը խոստովանեց, որ ինքը կրոնապաշտ չի, բայց սպասում էր նման շարժման։

«Մարդկանց հավատը կասկածելի տեղ էր ընկել, սա հավատի վերականգնման համար շատ մեծ քայլ էր։ Իսկ եթե պարտվի, շատ ավելի վատ կլինի, վստահ եմ, որ չի պարտվելու։ Մենք պարտվել ենք արդեն, բայց հաղթանակ ունենք»,-ասաց նա։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo