Այսօր Աշոտ Ղազարյանի ծննդյան օրն է. թոռնիկի հուզիչ շնորհավորանքը` պապիկին

starnews.am-ը գրում է. Այսօր ՀՀ Ժողովրդական Արտիստ, հումորիստ, դերասան Աշոտ Ղազարյանի ծննդյան օրն է: Դերասանը դարձավ 74 տարեկան:

Աշոտի թոռնուհին պապիկի հետ հրապարակում է արել`այդպիսով շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը:

«Շնորհավոր ամբողջ աշխարհում իմ ամենասիրելի մարդու ծնունդը»,-գրել է Անահիտը:

Վերջերս էլ Աշոտ Ղազարյանը կնոջ հետ համատեղ հրապարակում էր արել ու շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ.
«Ծնունդդ շնորհավոր իմ Մելան»,- լուսանկարին կից գրել էր դերասանը։

Արդեն երեկոյան նրան շքեղ խնջույք էին կազմակերպել ու տոնել ծննդյան օրը։
Աշոտ Ղազարյանի կնոջ ծննդյան խնջույքին ներկա էին եղել շատ հայտնի հյուրեր այդ թվում նաև Արմենչիկն ու նրա կինը։ Երգիչը նաև մի քանի երգ էր կատարել երեկոյի ընթացքում։

Անահիտ Ադամյանը քույրերի ու եղբոր հետ տատիկի համար երգել էր ու տեսանյութն ուղարկել ԱՄՆ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo