Թանկարժեք ավտոմեքենա`շքեղ ձևավորմամբ. Գևորգ Մկրտչյանի ծնունդն ու յուրահատուկ նվերը

Այսօր երգիչ Գևորգ Մկրտչյանի ծննդյան տարեդարձն էր: Այս առիթով երգիչը հենց ինքն իրեն շքեղ նվեր է մատուցել`այն է ավտոմեքենա: Երգիչը հրապարակել է տեսանյութն ու գրել.

«Ահա և սկսվեց իմ կյանքի 26-րդ էպիզոդը:Ու՞մ կողմից: Իմ կողմից»,-գրել է նա:

Նշենք, որ StarNews-ը առաջինն էր հանդես եկել բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ ապրիլի 22-ին տեղի է ունեցել Գևորգ Մկրտչյանի ու սիրելիի՝ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան արարողությունը։

Երեկոյի ընթացքում Քրիստինայի մայրիկը`Նելլին, շքեղ անակնկալով է հանդես եկել`զույգին նվիրելով բնակարան:

Նշենք, որ Գևորգը StarNews-ին է վստահել իր հարսանիքի արֆեն իսկ պրոֆեսիոնալ լուսանկարները, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Նշենք նաև, որ կայքերը գրում էին այն մասին, որ նրանց հարսանիքի կնքահայրը պրոդյուսեր Արման Անտոնյանն է, իսկ խաչեղբայրը` դերասան Նորայր Եղյանը:

Սակայն ոչ ոք չէր խոսում գեղեցկուհի հարսնաքրոջ մասին: StarNews-ի հետ զրույցում նորափեսան ասաց, որ Քրիստի հարսնաքույրը հարսնացուի քույրիկն է:

Նշենք, որ զույգը առավոտից արդեն հասցրել էր հրապարակումներ անել՝ ցույց տալով, թե ինչպես է սկսվել իրենց օրը։ Այդ կադրերը ևս ներկայացրել էինք ձեր ուշադրությանը։

Ավելի ուշ զույգը Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում է տվել, ինչպես նաև փոխանակվել ամուսնական մատանիներով:

Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք առաջին կադրերը հարսանեկան արարողությունից, որտեղ երևում է, թե ինչ տեսքով է Գևորգ Մկրտչյանը դարձել փեսացու, ինչ զգեստ է ընտրել Քրիստինան կարևոր օրվա համար, ինչպես նաև՝ շքեղ զարդարանքն ու ֆուրշետը։

Հավելենք, որ ստորև տեսանյութում Քրիստինան ու մայրիկը հուզվում են միմյանց տեսնելով:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo