Մարտ ամսվա ընթացքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Մեզ սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ»,- ասված է հաղորդագրության մեջ:

