Ցավալի լուր․ Մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը

«Գույժ…

Վախճանվել է մեր թանգարանի մտերիմ բարեկամ, Արցախյան հետոսամարտիկ, հրամանատար Ջեմմա Հովհաննիսյանը։

Հավերժ հիշատակ, մեր անվախ ու նվիրյալ հրամանատար», -հայտնում է Սիլվա Կապուտիկյանի տուն – թանգարանը ։

Նշենք՝ Հեղինե (Ջեմմա) Մարգարի Հովհաննիսյան (ծնվ.՝ 1947, մարտի 10, գ. Փոքր Վեդի):

1988-1994 թվականներին առանձին կամ 5-րդ կամավորական բրիգադի (վաշտի հրամանատար) կազմում մասնակցել է Հայաստանի Արարատի (Տիգրանաշեն, Երասխ) և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Գետավան, Վաղուհաս. Մաղավուզ, Հակոբ Կամարի և այլն), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հակոբ Կամարի գյուղի համար մղվող մարտերի ժամանակ, երբ սպառվել է զինամթերքը, Հովհաննիսյանը դուրս է եկել խրամատից՝ սկսել երգել ու պարել՝ շեղելով հակառակորդի ուշադրությունը, մինչև մոտակա դիրքերից ջոկատին զինամթերք է հասցվել։

Երեք անգամ վիրավորվել է, ապաքինվել և վերադարձել մարտադաշտ։

 

mediaarm.am

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo