Սիրուշոն դստեր`Զաբելի հետ զբոսնելիս. նոր կադրեր

starnews.am-ը գրում է. Երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա վերջին շրջանում հիմնականում ներկայացնում է իր աշխատանքային գործունեությունն, ինչպես նաև իր հետևորդների «պահանջով»` ներկայացնում է իր երեխաների մասնակցությամբ ջերմ ու զվարճալի կադրեր:

Վերջին շրջանում երգչուհին նաև հրապարակումներ է անում և ներկայացնում իր և ամուսնու համատեղ լուսանկարներ:

Նշենք, որ օրեր առաջ երգչուհին իր դստեր հետ երգում էր «Արդյոք ովքեր են» երգը: Զաբելը ինտեսնիվ բացականչում էր «Հե՜յ»:

Հավելենք, որ վերջերս երգչուհին այցելել էր որդու դպրոց ու ցույց տվել, թե ինչպես են նրանք պարում: Երգչուհին ինքն էլ սկսել էր ակտիվ շարժումներ անել:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo