Աշոտ Ղազարյանի թոռնուհին ու սիրելին բшժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ

starnews.am-ը գրում է. Սիրված հումորիստ Աշոտ Ղազարյանի թոռնուհին երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանը հայ լսարանին ճանաչելի դարձավ մի քանի միջազգային երաժշտական մրցույթներին մասնակցությունից հետո։ Անահիտը կարճ ժամանակում կարողացավ մեծ թվով հետևորդներ հավաքել սոցիալական հարթակներում, որտեղ, ի դեպ, բավականին ակտիվ է։ Նա հաճախ է հանդես գալիս նոր տեսանյութերով ու լուսանկարներով, կիսվում է ինչպես ստեղծագործական նորություններով, այնպես էլ՝ ներկայացնում է իր առօրյան։

Մոտ 1 տարի առաջ երգչուհին հայտնեց, որ սիրելի ունի։ Տևական ժամանակ, սակայն, երգչուհին չէր հրապարակում սիրելիի ամբողջական դեմքը։ Այնուամենայնիվ, նման հրապարակումները նույնպես չուշացան, Անահիտը սկսեց առավել հաճախ ընտրյալի հետ ջերմ ու մտերմիկ լուսանկարներ ու տեսանյութեր ներկայացնել, ինստագրամյան հարթակում կազմակերպած հարցուպատասխանների ժամանակ էլ էր նա պարբերաբար անդրադառնում անձնականին վերաբերող թեմաներին, անգամ ցույց էր տվել, թե Վալենտինի օրվա առթիվ ինչ նվեր է ստացել սիրելիից։

StarNews-ի աչքից, սակայն, չի վրիպել, որ վերջին շրջանում Անահիտը սիրելիի մասնակցությամբ հրապարակումներ չի անում, նրա էջերում չկան նաև նախորդ հրապարակումները, երգչուհին դադարել է խոսել նաև անձնականի մասին։ Այս ամենը թույլ է տալիս մտածել, որ Անահիտն ու սիրելին, միգուցե, բաժանվել են, սակայն երգչուհին դեռևս չի բարձրաձայնում այդ մասին։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo