ՆԳՆ խոսնակը՝ «Դոմուսում» հրդեհի հետևանքով տուժածների մասին

Այս պահի դրությամբ տուժածներ չկան. լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհին:

Նա նշեց, որ հրդեհի պատճառները միայն քննությունից հետո պարզ կլինեն, միաժամանակ բացառեց պայթյունի մասին տեղեկությունը։

«Այս պահի դրությամբ մեր տեղեկությունն այն է, որ ներսում ովքեր եղել են, դուրս են եկել»,-ասաց նա։

Նարեկ Սարգսյանի խոսքով՝ ՆԳՆ 17 մարտական հաշվարկ է աշխատում և նոր մարտական հաշվարկներ են միանում հրդեհաշիջման աշխատանքներին։

«Այս պահի դրությամբ այրվում է 2․500-3․000 քմ տարածք, այրվում են շինանյութ, կահույք, տեխնիկա։ Նախնական տվյալներով, կարող եմ ասել, որ հրդեհը սկսվել է պահեստային հատվածից»,- ասաց Սարգսյանը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am